Մեր մասին

Մենք համակարգչային ծառայություններ ենք մատուցում 1999թ.-ից, իսկ 2008-ին պաշտոնապես գրանցվել ենք որպես "Սահակ-Սերվիս" ՍՊԸ:
Ընկերության հիմնադիրն ու տնօրենն է Հակոբ Սահակյանը:
Ընկերությունը իրականացնում է համակարգիչների վերանորոգում, սպասարկում, ծրագրային ապահովում, լոկալ ցանցերի նախագծում և մոնտաժ, վեբ կայքերի պատրաստում և ծրագրավորում:
Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը մեր երկրում, նման ծառայությունների անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում հիմնարկ ձեռնարկություններում և անհատների շրջանում:
Համակարգչային տեխնիկան այնպես է մտել մեր ամենօրյա կյանք, որ առանց դրա պատկերացնել որևէ ոլորտ անհնար է: Կարևորվում է նաև այդ տեխնիկայի անխափան աշխատանքը:
Սահակ-Սերվիս ընկերության մասնագետները, ունենալով բարձր որակավորում և մեծ փորձառություն կարողանում են կատարել ճիշտ ախտորոշում և կարճ ժամանակահատվածում խափանված համակարգիչը աշխատունակ դարձնել:
Ավելացնենք նաև որ Սահակ-Սերվիս ընկերությունը հանդիսանում է Kaspersky հակավիրուսային ծրագրային ապահովում արտադրող ընկերության պաշտոնական գործընկերը և անհրաժեշտության դեպքում ձեր համակարգիչները կարող է ապահովել լիցենզավորված հակավիրուսային ծրագրով:
Այսպիսով եթե դուք ունեք խնդիրներ համակարգչի հետ դիմեք Սահակ-Սերվիս ընկերություն, որտեղ ձեզ անհանգստացնող բոլոր հարցերը կարճ ժամանակում լուծում կստանան:
|