Ամբողջ աշխարհում ժամանակակից և առաջատար բոլոր ընկերություններում, արտադրամասերում և գործարաններում տեղադրված են աշխատակիցների աշխատաժամերի հաշվարկի և մուտքը վերահսկող սարքեր։ Սահակ-Սերվիս ընկերությունը իրականացնում է նման սարքերի վաճառք, տեղադրում և սպասարկում։ Եթե Ձեզ անհրաժեշտ է բարձրացնել կազմակերպության աշխատակիցների կարգապահությունը, վերահսկել աշխատակիցների հաճախումները և աշխատաժամերը, ապա դիմեք մեզ։ Սահակ-Սերվիս ընկերությունը ունի աշխատաժամերի վերահսկման սարքավորումների լայն տեսականի։
Macroscop-ը հզոր տեսավերլուծության և ցանցային տեսագրիչերի (NVR) միջոցով բաց հարթակում տեսահսկման համակարգերի համար ծրագրային ապահովում տրամադրող համաշխահային ընկերություն է:
Այն հիմնադրվել է 2008 թվականին
Ունի տեսավերլուծության 18 մոդուլ:
Համատեղելի է 5 000+ մոդելի տեսախցիկների հետ, +ONVIF, + PSIA, +RTSP, +HTTP:
Համակարգի տեղակայումն ու կազմաձևումը տևում է 10 րոպե:
23 000 իրականացված նախագծեր:
300 000+ տեսախցիկներ աշխատում են Macroscop ԾԱ-ով:
5 000+ գործընկերներ ամբողջ աշխարում:
40+ վաճառքի երկիր:
Ձեր համակարգին տրամադրվող տեխնիկական աջակցության արժեքը 0 է:
Ձեր անձնակազմի վերապատրաստման և հավաստագրման արժեքը 0 է:
Նախքան վաճառքը ձեր նախագծերի համար տրամադրվող ծառայությունների արժեքը 0 է:
Macroscop ԾԱ-ի թարմացումների արժեքը 0 է:
Macroscop ԾԱ-ի հնարավորությունները՝
Կառավարման կամ ծրագրավորման ոչ մի հատուկ հմտություն չի պահանջվում: Ոչ մեծ չափերի համակարգի տեղադրումն ու կարգաբերումը տևում է 10 րոպեից ոչ ավել:
IP-տեսախցիկների համար նախատեսված Macroscop ԾԱ-ն պարզ օգտագործվող համակարգ է: Ընդ որում, դրա օգտագործման հարուստ հնարավորությունները թույլ են տալիս համակարգը հարմարեցնել կոնկրետ պատվիրատուի անհատական պահանջներին:
Macroscop ԾԱ-ն օգտագործողներին առաջարկում է համակարգում տեսախցիկների դիտման մի քանի եղանակ: Դրանցից մեկը հատակագծերի հետ աշխատելու ճկուն գործիք է, որը թույլ է տալիս դիտել նախապես ներբեռնված հատակագծի վրա գտնվող տարբեր վայրերի տեսախցիկները և դրանք բաշխել ըստ հատակագծի:
Macroscop-ի ինտելեկտուալ արտադրանքները՝
Տեսախցիկի տեսադաշտում հայտնաբերել ծխի կամ կրակի նշաններ:
Կազմակերպել մարդկանց ավտոմատ կերպով վերահսկվող մուտքը դեպի տարածք:
Մոտեցնել, հեռացնել, դիտափոխել տեսախցիկի պատկերը, կառավարել տեսախցիկը:
Հաշվել այցելուների թիվը:
Կազմակերպել ավտոմեքենաների ավտոմատ կերպով վերահսկվող մուտքը դեպի տարածք:
Հետևել այցելուների շարժման հետագծին, կանգառներին, գնահատել դրանց հոսքի ինտենսիվությունը:
Հաշվել մարդկանց թիվն ամբոխի մեջ, ծանուցել տրված շեմը գերազանցելու մասին:
Հաշվել հերթում կանգնած մարդկանց թիվը, ծանուցել տրված շեմը գերազանցելու մասին:
Դիտել ծավալուն համայնապատկերը կամ 2 կամ 4 կադրի վրա բաժանված համայնապատկերը:
Հայտնաբերել և բազայում գրանցել մարդու դեմքը:
Հետևել տեսախցիկների միջև մարդու տեղաշարժին, տեսաարխիվում փնտրել կասկածյալին:
Հայտնաբերել տեսախցիկների անսարքությունները կամ դրանք դիտմամբ շարքից հանելու փորձերը:
Իրականացնել աշխատանքային տարածքում անձնակազմի ներկայության և ակտիվության մոնիթորինգ:
Անհաղթահարելի գործոններից անկախ ապահովել անընդհատ տեսահոսքը, տեսաարխիվի գրանցումը:
Իրականացնել առանձնացված տարածքի պարագծի, սահմանների կամ սահմանագծերի վերահսկողություն:
Երկու ուղղություններով էլ գրանցել և հաղորդել ձայնը:
Հայտնաբերել մոռացված իրն ու որոշել, թե այն ով է մոռացել:
Ֆիքսել տրված շեմը գերացանցող աղմուկը:
Հայտանաբերել, ֆիքսել առանց սաղավարտի մարդկանց և ծանուցել այդ մասին:
Իրականացնում է այցելուների թվի հաշվարկ
"Securika Moscow" միջազգային ցուցահանդեսը Ռուսաստանում ամենամեծն է անվտանգության, հրդեհային անվտանգության տեխնիկայի եւ սարքավորումների ցուցահանդեսում:
Ներքին եւ օտարերկրյա արտադրողների եւ մատակարարների անվտանգության եւ հրդեհային պաշտպանության տեխնիկայի եւ սարքավորումների ներկայացուցիչները հնարավորություն ունեն կարճ ժամանակում իրենց արտադրանքը ցուցադրելու շահառուներին, մեծ թվով մասնագետներին: Միջազգային ցուցահանդես "Securika Moscow 2018" - ը իր արտադրանքը ռուսական շուկայում խթանելու արդյունավետ գործիք է: Ցուցահանդեսին մասնակցությունը թույլ է տալիս ներգրավել նոր հաճախորդներ, ավելացնել ծավալները եւ ընդլայնել վաճառքի աշխարհագրությունը:
"Securika Moscow" ցուցահանդեսի այցելուները անվտանգության համակարգերի տեղադրման մասնագետներ են, անվտանգության ապրանքների մեծածախ եւ մանրածախ առեւտրի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ անվտանգության եւ հրդեհային պաշտպանության սարքավորումների շահագործման մասնագետներ: Ցուցահանդեսում նրանք հնարավորություն ունեն ծանոթանալու մասնակիցների ցուցադրած նորույթներին եւ ընտրելու իրենց բիզնեսի խնդիրների լուծման համար անհրաժեշտ ապրանքները:
"Սահակ Սերվիս" ընկերությունն իր մասնակցությունն ունեցավ "Securika Moscow" ցուցահանդեսին:
Տպիչների գյուտից հետո այդ սարքերը արագորեն դարձել են խոշոր կորպորացիաների և փոքր տնային տնտեսությունների գործառնությունների կարևորագույն մասը:
Նույնիսկ տանը, տպիչները օգտագործվում են գործնական նպատակների համար, ինչպիսիք են տպագրական հանձնարարությունները, մթերային ցուցակները և արվեստի նախագծերը:
Այնուամենայնիվ, ինչպես բոլոր տեխնոլոգիական գյուտերը, տպիչների մասին փաստերը միաժամանակ կարող են լինել լուսավոր և զվարճալի: Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր տպիչների մասին՝
Լազերային տպիչը սպառում է ավելի քան երեք անգամ ավելի մեծ ուժ, քան դյուրակիր համակարգիչը, մինչդեռ երկուսն էլ ակտիվորեն օգտագործվում են:
Այնուամենայնիվ հաամակարգիչը մոտ 5 անգամ ավելի մեծ ուժ է օգտագործում, քան ձեր լազերային տպիչը:):
Տպիչներ կարող են օգտագործվել տպագիր սննդի համար, որը կարող եք ուտել: Այս տեսակի տպիչները հայտնի են որպես 3D կամ եռաչափ տպիչներ:
3D տպիչները կարող են ոչ միայն օգտագործվել սննդի տպագրման համար, այլև այնպիսի այլ իրեր, ինչպիսիք են իրական կյանքի տները, զենքերը, հագուստները, ոսկերչական իրերը եւ նույնիսկ արհեստական պրոթեզավորում, որոնք օգտագործվում են բժշկական մասնագիտության մեջ:
NASA- ն նույնիսկ ծրագրում է առաջադեմ 3D տպիչ արտադրել` օգնելու տիեզերագնացներին ապաստարաններ և գործիքներ ստեղծելիս:
Սահակ Սերվիս ընկերությունը հանդիսանալով ռուսական հայտնի Macroscop ընկերության գործընկեր, Ձեզ է ներկայացնում IP տեսախցիկների համար նախատեսված տեսագրման, տեսագրության ինդեքսավորման և դրա հետագա ինտելեկտուալ վերլուծության համար նախատեսված ծրագիրը: Այն տեղադրվում է արդեն իսկ գործող տեսահսկման համակարգի բազայի վրա:
Ծրագրի կարգավորման համար կպահանջվի ընդամենը 15-20 րոպե:
Նշենք Macroscop ծրագրի մոդուլները՝
Ապրիլի 2-ին Երևանի ժամանակով ժամը 14:00-ին Բաղրամյան 69 հասցեում, տեղի ունեցավ Սահակ-Սերվիս ընկերության նոր մասնաճյուղի հանդիսավոր բացումը:
Ընկերության հիմնադիր տնօրենը Հակոբ Յուրիի Սահակյանը իր դուստրերի Եվայի և Մարիայի օգնությամբ կտրեց կարմիր ժապավենը և հյուրերի ու աշխատակիցների ուղեկցությամբ բոլորը մտան նորաբաց խանութ:
Պարզվեց որ Ապրիլի 2-ը իզուր չէր ընտրված, որպես բացման օր: Ուղիղ 10 տարի առաջ, այս նույն օրը Հակոբ Սահակյանը ավելի համեստ պայմաններում Երևան քաղաքում բացեց իր առաջին գրասենյակը: Հիմնական գործունեությունը համակարգիչների սպասարկումն էր:
Կարճ ժամանակահատվածում ձեռք բերելով նոր հաճախորդներ և կարողանալով գոհացնել այդ հաճախորդների պահանջները Հակոբ Սահակյանը գրանցեց կազմակերպությունը, անվանելով այն՝ Սահակ-Սերվիս:
Հետագայում 2011-ին բացվեց ևս մեկ գրասենյակ: Կոմիտաս 3/123 հասցեում, որը դարձավ Սահակ-Սերվիս-ի սպասարկման կենտրոններից և գործում է մինչև օրս:
Եթե դուք միշտ ցանկացել եք պարզել, թե ինչքան արագ եք մուտքագրում բառերը ստեղների միջոցով, ապա Սահակ-Սերվիսը առաջարկում է գնալ այս հղմամբ՝ http://10fastfingers.com և անցնել թեստավորումը, որի համար անհրաժեշտ է սեղմել "Start a Typing Test"-ը և լեզուների ցուցակում ընտրել Ձեր ցանկացած լեզուն, ընդ որում հայերենը նույնպես առկա է: Ընդհանուր տեստը տևում է ավելի քիչ, քան մեկ րոպե: Այս ընթացքում դուք պետք է տպեք, ինչքան հնարավոր է շատ բառեր, որոնք ցուցադրվում են վերևի հատվածում: Ավարտելուց հետո երևում է արդյունքը, որը ցույց է տալիս թե մեկ րոպեում քանի բառ եք կարողանում տպել: Այստեղ նաև հնարավորություն ունեք կիսվել ձեր տվյալներով ընկերների հետ Facebook-ում:
Բլումբերգ գործակալության տեղեկությունների համաձայն Մայքրոսոֆթ կորպորացիան էժանացրել է Windows 8.1 օպերացիոն համակարգի արժեքը OEM արտադրողների համար 70%-ով հասցնելով այն 50$-ից 15$-ի: Սակայն խոսքը գնում է այն սարքավորումների մասին, որոնց արժեքը չի գերազանցում 250$-ը: Ենթադրվում է, որ այս էժանացումը Մայքրոսոֆթ ընկերությանը հնարավորություն կտա մրցակցել «Քրոմոբուքերի» հետ: Քրոմբուքը՝ նեթբուքի մի տեսակ է, որն աշխատում է Chrome OS համակարգով:
Ինչպես նշում է The Verge գործակալությունը Մայքրոսոֆթը այդ քայլով փորձ է անում ավելացնել շուկայում Մայքրոսոֆթ օպերացիոն համակարգերի մասնաբաժինը: Օրինակ անցյալ տարի Մայքրոսոֆթը քննարկում էր Windows Phone և Windows RT լիցենզիաների անվճար տրամադրումը հեռախոս արտադրողներին:
Ամենաարագագործ սուպերհամակարգիչը մոտ 330.000 անգամ արագ է քան Core i7 պրոցեսորով համակարգիչը: Միևնույն ժամանակ այն ծախսում է 89.000 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա:
Սուպերհամակարգիչները օգտագործվում են ամենատարբեր ոլորտներում: 54% արդյունաբերության, 23% հետազոտությունների, 17% գիտության և ուսուցման, 4% կառավարության և 3% այլ ոլորտներում:
Սուպերհամակարգիչների առաջին հորիզոնականն է զբաղեցնում չինական Tianhe-2 սուպերհամակարգիչը 33.862 տեռաֆլոպս արտադրողականությամբ, հոսանքի ծախսը 17.8 Մեգավատ, Հիշողությունը 1024 Տեռաբայթ, Միջուկների քանակը 3.120.000, օպերացիոն համակարգը Kylin Linux: Երկրորդ տեղում է գերմանական Juqueen սուպերհամակարգիչը 5008 տեռաֆլոպս արտադրողականությամբ, հոսանքի ծախսը 2.3 մեգավատ, հիշողությունը 459 Տեռաբայք, միջուկների քանակը 458.752, օպերացիոն համակարգը Linux: Եվ երրորդ տեղում է ամերիկյան Qequoia սուպերհամակարգիչը հետևյալ ցուցանիշներով՝ համապատասխանաբար 17.173 / 7.9 / 1572 / 1.572.864 / Red Hat Linux
Windows օպերացիոն համակարգը պարունակում է բազմաթիվ օգտակար գործառույթներ: Ժամանակը խնայելու, աշխատանքը համակարգչով ավելի արդյունավետ և արագ դարձնելու համար օգտագործենք ոչ միայն մկնիկը, այլև կիրառենք <<տաք ստեղներ>>՝ ստեղների հատուկ կոմբինացիաներ, որոնք նախատեսված են պարզեցնելու եւ արագացնելու աշխատանքը:
Աշխատանք տեքստի հետ
Ctrl + A |
Նշել ամբողջը |
Ctrl + C Ctrl + Insert |
Պատճենել |
Ctrl + V Shift + Insert |
Տեղադրել |
Ctrl + X |
Կտրել |
Ctrl + ← |
Անցում բառերով տեքստում: Աշխատում է ոչ միայն տեքստի խմբագրերում: Շատ հարմար է կիրառել նաև բրաուզերում՝ հասցեի տողում: |
Ctrl+P |
Տպում ենք փաստաթուղթը: |
Shift + ← |
|
Ctrl + Shift + ← |
Տեքստում նշում բառերով |
Home |
Անցում առաջինից-վերջին տողին տեքստում(կամ հակառակը): |
⇧ Shift+↵ Enter |
Տողի անջատում: |
Ctrl+↵ Enter |
Էջի անջատում: |
Ctrl+⇧ Shift+Пробел |
Հաստատուն բացատ: |
Alt+TAB |
Անցում ծրագրին |
Աշխատանք Windows-ի հետ
Alt+ Shift |
Փոխում ենք լեզուն: |
⊞ Win կամ Ctrl+Esc |
Բացել/փակել <<Սկիզբ>>(Start) մենյուն: |
⊞ Win+F կամ Ctrl+F |
Բացել պատուհան որոնման համար: |
⊞ Win+L |
Կողպում ենք համակարգիչը: |
⇧ Shift+Delete |
Ջնջում ենք ֆայլն առանց վերականգնելու հնարավորության: |
Ctrl+Z |
Չեղարկում ենք (հետ) |
Ctrl+Y |
Չեղարկում ենք (առաջ) |
Ctrl+A |
Նշում ենք ամբողջը: |
Ctrl+S կամ ⇧ Shift+F12 |
Պահպանում ենք: |
Ctrl+W |
Փակում ենք ընթացիկ պատուհանը: |
Ctrl+R |
Թարմացում |
Alt+← |
Հետ/առաջ |
Alt+→ |
Հետ/առաջ |
Alt+D |
Նշում ենք բրաուզերում հասցեի տողում գրվածը: |
Ctrl+P |
Տպում ենք փաստաթուղթը: |
WIN+E |
Անցում <<Իմ Համակարգիչ>>-ին |